ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նախարարն ասաց՝ «нет, էլի՛, нет»

Նախարարն ասաց՝ «нет, էլի՛, нет»
23.02.2018 | 01:35

Տրանսպորտի նախարարության նախկին շենքի վաճառքի շուրջ խոսակցությունները չեն դադարում, և, որպես հավանական գնորդի, հաճախ նշվում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի անունը։ Չնայած նախարարը մեկ անգամ հերքել է այդ լուրը, այնուհանդերձ, ինչպես ասում են, «չի լինում ծուխ առանց կրակի»։ Կառավարության երեկվա նիստից հետո փորձեցինք մեկ անգամ ևս անձամբ նախարարից լսել իր տեսակետը հարցի վերաբերյալ:


-Մի քանի անգամ ասել եմ` ես չեմ,- եղավ պատասխանը:
-Գուցե Ձեր բարեկամներից կամ Ձեր շրջապատից որևէ մե՞կն է։
-Իմ բարեկամներից չէ, իմ շրջապատից չէ, և ընդհանրապես, չգիտեմ ով է հավանական գնորդը։
-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞վ է նման խոսակցություններ տարածում։
-Ով այդ խոսակցությունը տարածում է, երևի նրան հարցնեք։
-Քաղաքական դաշտում ունե՞ք թշնամիներ։
-Չգիտեմ, չեմ կարող ասել և ոչ մեկին չեմ ուզում մեղադրել։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ